Рубрика: Բնագիտություն

Առաջադրանք․ ռելիեֆ

Ներքևի հուշող բառերից գտնել համապատասխան պատասխանները

  1. Մեծ տափարակ հարթ վայր:
    Հարթավայր
  2. Համարյա ուղղահայաց վեր խոյացող քարային զանգված:
    ժայռ
  3. Բարձունքների միջև ընկած երկարավուն ու աստիճանաբար ցածրացող տեղանք:
    Ձոր
  4. Լեռների, ժայռերի մեջ խոռոչ:
    Քարանձավ
  5. Ծառածածկ տարածք:
    անտառ
  6. Աղքատիկ բուսականություն ու կենդանական աշխարհ ունեցող չորային տարածք:
    Անապատ
  1. Զգալի մեծության բնական ջրահոսք:
    լիճ
  2. Օվկիանոսի հետ կապված ջրային մեծ տարածություն:
    ծով
  3. Լեռների երկարաձիգ շարք:
    Լեռնաշղթա
  4. Ջրով լցված բնական գոգավորություն:
    Գետ
  5. Վեր խոյացող բնական մեծ բարձրություն:
    Սար
  6. Խոտով և ծաղիկներով ծածկված դաշտ:
    Մարգագետին

Հուշող բառեր՝ Մարգագետին, սար, լիճ, լեռնաշղթա ծով, գետ, անապատ, անտառ, քարանձավ, ձոր, ժայռ, հարթավայր։

Рубрика: Բնագիտություն

Քամի․ Քամու առաջացումը

Ինչպե՞ս և ինչո՞ւ է առաջանում քամին: Երկրի մակերևույթի տարբեր տեղամասեր տարբեր չափով են Արեգակից ջերմություն ստանում: Այդ ջերմության շնորհիվ օդը տաքանում է, ընդարձակ­վում, թեթևանում և բարձրանում է վեր, իսկ նրա տեղը անմիջապես զբաղեցնում է համեմատաբար սառը օդը:

Սովորաբար դեպի Երկրի մակերևույթի այն տեղա­մասը, որտեղից օդը շատ տաքացել ու վեր է բարձրացել, սկսում է տեղափոխվել հարևան տեղամասի համեմատաբար սառը օդը, և առաջանում է քամի:

Այսպիսով՝ երկրի մակերևույթով օդի հորիզոնական տեղաշարժը կոչվում է քամի:

Շատ ուժեղ քամիները անվանում են փոթորիկներ: Երբեմն փոթորիկներ են լինում նաև Հայաստանում: Փոթորկի ժամանակ ծառեր են կոտրվում, տանիքներ են պոկվում, շրջվում են էլեկտրահաղորդման սյուները և այլն :

Քամին մարդկանց նաև օգուտ է տալիս: Քամու ուժով շարժվում են առագաստանավերը: Քամին աշխատեցնում է հողմաղացը, և հացահա­տիկից ալյուր են ստանում : Քամու ուժով հողմակայաններում էլեկտրական էներգիա են ստանում։