Рубрика: Մայրենի, Մայրենիի ստուգատես 2023

Ստուգում

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:


Զեբրերի արտաքինը այսպես է․

Նրանք մարմինը զարդարված են սև ու սպիտակ գծերով, նրանք ոչ մեծ ձիեր են։

  • Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  • ագեվազներ,
  • վագերաձիեր,
  • մամոնտներ,
  • դինոզավրեր:
  • Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
     
    Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Զեբրերին անհրաժեշտ է գծերը, որովհետև հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

  • Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 

  • Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։

  Զգուշավոր և արագավազ։

  • Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.

  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

Մեծ-փոքր

Ասովոր-սովորական

Ճիշտ սխալ

Դժվար-հեշտ

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:
    Զեբրեր, կենդանիներ
  1.  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  2. զեբր,
  3. գծավոր,
  4. երկու,
  5. վտանգ:
  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:
  •  Ընդգծի´ր բարդ բառը.
  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ,
  • զեբր:

Ես հավաքել եմ 9 միավոր

Սխալս 3-րդ հարցն էր

Рубрика: Մայրենիի ստուգատես 2023

Բլոգի ուսումնասիրությունը

Ուսումնասիրում եմ իմ բլոգը

  • Ներկայացրու բլոգդ

Ես Մարիա Տեր-Մարգարյանն եմ։ Ես ունեմ բլոգ արդեն 3 տարի։ 2-րդ դասարանում ինձ օգնում էր մայրիկը և ուսուցչուհիներս, իսկ հիմա ես ինքս եմ վարում։ Իմ բլոգ 1000-ից ավել մարդ է մտել։ Ես շատ եմ սիրում իմ բլոգը։

  • Գրիր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը, վերնագիրը և հղումը դիր վերնագրի վրա:

2021 թ 06 09

  • Գրիր, թե բլոգդ ինչ բաժիններ ունի, որն ես դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչո՞ւ:

Չեմ օգտագործում առողջագիտությունը, որովհետև ամիսը մեկ անգամ ենք անցնում։

  • Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչո՞ւ ես հավանում:

Ես սիրում եմ Տիկին Նունեյի գլոգը, որովհետև գտնում եմ իմ երկրօրյաի նյութերը

  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:
Рубрика: Մայրենիի ստուգատես 2023

Նախապատրաստվում եմ հարցազրույցի

Նախապատրաստվում եմ հարցազրույցի

  • Ընտրել ընկերոջը
  • Ընտրել թեման
  • Հարցազրուցի վերնագիրը
  • Մշակել, կազմել հարցեր այդ թեմայով
  • Գրել հարցազրույցի նախաբան

    Ես ընտրել եմ իմ ընկեր Լիկային։
    Թեման ընտրել եմ ծրագրավորում
    Վերնագիր Scratch
    Հարցեր
  • Ի՞նչ ծրագրով ես աշխատում
  • Ի՞նչ է ալգորիթմը
  • Ի՞նչ հրաման պետք է դնել, որ կատուն շարժվի 10 քայլ
  • Ի՞նչ է անիմացիան
  • Ի՞նչ խաղեր ես ստեղծել
  • Ուզում ես դառնալ ծրագրավորող, ինչու՞
Рубрика: Մայրենիի ստուգատես 2023

Տարվա իմ ձեռքբերումները

Հաշվետու պատում

4-րդ դասարան․ «Տարվա ձեռքբերումներ»

1․Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում, Արևելյան դպրոցում: Տեղադիր նաև ֆոտոները։ Իմ սիրելի վայրը դա Արևելյան դպրոցի վերնատունն է։
2․Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։ Մենք Հայրենագիտության ժամին ուսումնասիրել ենք տոհմածառը։ Ինձ շատ հետաքրքրեց տոհմածառը։ Այդ պատճառով որոշեցի դնել այս նախագծի հղումը։

3․ Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցիր ցանկը, բլոգիդ «Ընթերցարան» բաժնի հղումը։

4․ Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրիր վերնագիրը, հեղինակի անունը։

Կարդում եմ  Մտածել ինչպես Անշտայնը գիրքը հեղինակը Դանիել Սմիթ։
5․ Կազմիր այս տարի սովորած բանաստեղծությունների ցանկը։ Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը: Ամենասիրելի բանաստեղծության ընթերցման հղումը տեղադրիր։

ԻՄ սիրելի Բանաստեղծությունը Անքննությունն է, որովհետև խենթ բանաստեղծություն է։


Գրիգոր Նարեկացու
Տաղ Վարդավառին

Եղիշե Չարենց
Ես իմ անուշ Հայաստանի
Անքննություն
Մորս համար գազել
Գիտե՞ք որ գարուն է արդեն

Հովհ․ Թումանյան
Իմ երգը
Համերգ
Ինչքան աշխարհը սիրես

Համո Սահյան
Քար է ու ույս, Լույս է ու քար

Վահագն Դավթյան
Ես ին՞չ կանեի եթե չլիներ


6․ Պատմիր ընկերոջդ մասին․ նկարագրիր ու բնութագրիր նրան։

Նատալին ամեն ինչ կանի սիրո համար։ Ես և Նատալին ամենալավ ընկերուհիներից Ենք։ Մենք երկուսով նույն ընտրության գործնեություն ենք ընտրել։ Նա սիրում է շատ ռուսերենը։ Մենք իրար հետ խաղում ենք մասնակցում ճամփորդությունների, դասերը սովորում։ Մի խոսքով ամին ինչ իրար հետ ենք անում։


7․Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկիր, տեղադրիր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։

Մատենադարան

Երկրաբանական թանգարան

Էրեբունու Արգելոց թանգարան


8․ Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ըտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․ Դիր քո ընտրությամբ գործունեության բլոգիդ էջի հղումը։
9․ Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:

Ես 5-րդ դասարանում ավելի շատ բանաստեղծություններ կսովորեմ։
10․ Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։

Ես այս տարվա ձեռքբերումն եմ համարում այն, որ սիրել եմ football-ը
11․Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրիր այստեղ:


13․ Ավելացրու քո հարցը․․․

Որ Առարկան ես ամենաշատը սիրում։

Рубрика: Մայրենիի ստուգատես 2023

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհումայդպես խայտառակվի: Եվորոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշենիրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխինքարոզ կարդալ, որ կտ-րեն իրենցպոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

ա) Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Օրինակ՝ Տեսքտը փոխադրի՛ր աղվեսի,պոչի, համարձակ աղվեսի․․․ անունից։

Փոխադրում եմ Աղվեսի ընկերոջ անունից

Մի օր ես տեսա, թե ոնց իմ ընկեր աղվեսը իր պոչը թողեց թակարդը։ Հետո գնացի մյուս աղվեսների մոտ և նստեցի։ Հետո եկավ ընկերս և քարոզ կարդաց մեր գլխին։ Թե ավելորդ բեռ են, գեղեցիկ չեն, իսկ հետո ես ասացի։

-Ընկերս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»: