Рубрика: Թանգարան

Թանգարան

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Երևանի ամենահայտնի թանգարաններից է Սերգեյ Փարաջանովի թանգարանը: Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում` հնավաճառի ընտանիքում։ Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանը հարգանքի տուրք է հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին: Այն հիմնադրվել է 1988 թվականին։Թանգարանը գտնվում է ավանդական կովկասյան ոճի երկհարկանի կառույցում։ Թանգարանի հավաքածուն կազմում են մոտ 1600 ցուցանմուշներ, որոնց հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են՝ այդ թվում տարբեր պարագաներ, կոլաժներ, գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք Փարաջանովի կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին, անձնական իրերը։ Փարաջանովի ստեղծագործությունն աչքի է ընկնում բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությամբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը: Թանգարանը կազմակերպել է մոտ 60 ցուցահանդեսներ, այդ թվում Կաննում,  Աթենքում,  Տոկիոյում,  Մոսկվայում  ՀռոմումԹեհրանումՀոլիվուդում և այլուր։