Рубрика: Ձմեռային ճամբար 2023

Հմուտ ձեռքեր

Ես ճամբարի ժամանակ ընտրել եմ հմուտ ձեռքեր ջոկատը։ Ուսուցիչներս են ընկեր Զառան և ընկեր Աննան։ Մենք այնտեղ ընկերանում ենք, սովորում և խաղում։ Շատ հետաքրքիր է։ Խորհուրդ կտայի գալ այս ջոկատ։

Рубрика: Ձմեռային ճամբար 2023

Ձմեռային ճամբար օր 11

Ճամբարային 11-րդ օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով։ Հետո եկանք և ներկեցինք սալիկները։ Ավարտելուց հետո իջանք ներքև։ Ներքևում ընկեր Լայեռթը մեզ շատ գեղեցիկ պար սովորեցրեց։ Այսօր նաև ափսեներ ենք ներկել։ Շատ հետաքրքիր օր էր։

Рубрика: Ձմեռային ճամբար 2023

Ձմեռային ճամբար օր 9

Այսօր օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով։ Հետո բարձրացանք վերև և խաղացինք ազգային խաղեր։ Խաղացինք պարան քաշեցի ու խաղացինք պարանով ցատկոտելով խաղ։ Այսօր մայր դպրոցի ավագ աշակերտները եկել էին և մեզ սովորեցրեցին ինչպես պատրաստել ծաղիկներով բուկետ։ Նաև պատրաստել ենք 3D դդումներ։ Այսպիսին ոչ այս օրը։

Рубрика: Ձմեռային ճամբար 2023

Ձմեռային ճամբար օր 8

Այսօր օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով։ Հետո գնացինք տեխնոլոգիայի սրահ և աշխատեցինք կավով։ Փորձել ենք պատրաստել երաժշտական գործիք իմ մոտ ստացվեց, բայց կիսատ մնաց։ Երբ վերջացրեցինք եկանք և կոլաժները ավարտեցինք շատ հետաքրքիր օր ունեցանք։

Рубрика: Без рубрики, Ձմեռային ճամբար 2023

Ձմեռային ճամբար օր 6

Այսօր նույնպես օրը սկսեցինք ընդանուր պարապմունքով։ Հետո գնացինք մայր դպրոց և այնտեղ արեցինք սպորտ։ Երբ ավարտեցինք մնացինք ռոբոտաշինության լաբորատորիա և այնտեղ ստեղծեցինք խաղ։ Պատրաստեցինք կտորից ձկնիկներ։ Շատ լավ օր ունեցանք։

Рубрика: Ձմեռային ճամբար 2023

Ձմեռային ճամբար օր 7

Օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով։ Հետո եկանք և պատրաստեցին կոլաժներ։ Կոլաժները պատրաստեցինք ամսագրերով։ Երբ ավարտեցինք կտորով կարեցինք գրչաման կամ ծաղկաման։ ԵՎ այդպիսով շատ լավ օր ունեցանք։

Рубрика: Ձմեռային ճամբար 2023, Ճամփորդություններ

Ձմեռային ճամբարա օր 5

Մենք այսօր արեցինք ընդհանուր պարապմունք և բարձրացանք վերև։ Վերևում խաղացինք բառախաղ և գնացինք մայր դպրոց որտեղից նստեցինք և գնացինք Փարվաջանովի տուն թանգարան։ Այնտեղ տեսանք տարբեր կոլաժներ, տեսանք նրա հարազատներին, մայրիկին, հայրիկին և նրա ընկերներին ինձ շատ դուր եկավ իր պատրաստած ծաղկամանը։

Ահա նկարները։

Рубрика: Ձմեռային ճամբար 2023

Ձմեռային ճամբար օր 4

Ճամբարային 4-րդ օրն անցավ շատ լավ։ Առավոտյան արեցինք ընդհանուր պարապմունք։ Հետո գնացինք վերնատուն և Սերգեյ Փարաջանովի մասին դիտելու ֆիլմ։ ֆիլմն նայեցինք, որովհետև վաղը գնալու ենք Սերգեյ Փարաջանովի տուն թանգարան։ Հետո եկանք և երեկվա էսքիզները նկարեցինք գիպսի վրա։ Հետո խաղացինք ընդմիջում արեցինք։ Ընկեր Աննանաղջիկների հետ պատրաստեց բռնիչները։

Գիպսի վրա նկարածս
Բռնիչները
Рубрика: Համբարձում, Ձմեռային ճամբար 2023

Ձմեռային ճամբար օր 3

Օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով։ Հետո եկանք դասարան հանգեցինք և գնացինք տեխնոլոգիայի սրահ և աշխատեցինք կավով պատրաստեցինք տարբեր չափերի սալիկներ։ Հետո անցանք պարուսուցում և ընկեր Լայեռթի հետ պար սովորեցինք։ Հետո եկանք և գիպսերով աշխատեցինք։ Նաև ուսումնասիրել ենք ազգային զարդանախշերը։Շատ լավ անցավ։

Գիպսով աշխատելիս։
Ահա իմ նկարը
Рубрика: Ձմեռային ճամբար 2023

Ձմեռային ճամբար օր 2

Մենք այսօր արեցինք ընդհանուր պարապմունք և հետո բարձրացանք վերև։ Ավարտեցինք երեկվա նկարները և նոր տեխնոլոգիա սովորեցինք` բատիկա։ Բատիկանը կտորի վրա նկարելն է։ Մինչ կտորի վրա նկարելը մենք թղթի վրա էսքիզ արեցինք։ Ունեցանք առողջագիտության պարապմունք։ Խոսեցինք ցրտահարության մասին։ Շատ լավ օր ունեցա։

Ահա իմ նկարը