Рубрика: Ճամփորդություններ, Երաժշտություն

Երաժշտական ճամփորդություն դեպի Դիլիջան

Սիրելի ընկերներ ուզում եմ ձեզ պատմել իմ խենթ երաժշտական ճանապարհորդության մասին դեպի Դիլիջան։ Նրանց համար ովքեր չգիտեն ասեմ, որ իմ հայրիկը տրոմբոնահար է և հանդիսանում է ՛՛Alexandrapol Orchestra՛՛ խմբի հիմնադիրը։ Ես շատ եմ սիրում նրանց երգերը և հայրիկիս հետ ամենուր ճամփորդում եմ։ Մի քիչ պատմեմ խմբի մասին: Խումբը հիմնադրվել է 2010թ-ին, նվագում է ռեգի, սկա, ռոկ ոճերում։ Եթե հետաքրքիր է կարող եք դուք էլ ունկընդրել, երգերը ներքևում․

     Իսկ հիմա պատմեմ թե ինչ եմ սովորել Դիլիջանի մասին։ Դիլիջան, նախկինում անվանվել է նաև Դելիջան, հանգստավայրային և առողջարանային բնակավայր է։  Գտնվում է Աղստև գետի ափին։ Բնակավայրը շրջապատված է Փոքր Կովկասի լեռնազանգվածներով, որի արդյունքում էլ տեղացիների կողմից հաճախ անվանվում է «Հայկական Շվեյցարիա կամ «Փոքր Շվեյցարիա։ Դիլիջան քաղաքի անվան ստուգաբանության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածքներ, որոնք, որպես կանոն, ժողովրդական բանահյուսության արդյունք են։ Ամենահայտնի տարբերակի համաձայն բնակավայրը անվանվել է ի հիշատակ Դիլի անունով մի հովվի։ Դիլին ինքնամոռաց սիրահարված էր իր իշխանավոր տիրոջ դստերը և նույնիսկ մոռացել էր իրենց միջև առկա բազմաթիվ տարբերությունների մասին։ Մի օր իշխանը իմանալով այդ մասին, հրամայում է Դիլիջանի խիտ անտառներում այնպես մոլորեցնել հովվին, որպեսզի ոչ ոք այլևս նրան գտնել չկարողանա։ Իսկ հովվի մայրը օր ու գիշեր լացելով փնտրում էր մինուճար որդուն՝ «Դիլի՜, Դիլի՜ ջան» կանչելով։

Մեկ այլ վարկածի համաձայն «դիլի ջան» նշանակում է «քաղցր լեզու» և տեղացիների անուշ բարբառի պատճառով տեղանքին տվել են «Դիլիջան» անվանումը։

Դիլիջանի տարածքում և նրա շրջակայքում կան 32 ճարտարապետական հուշարձաններ։ Այդ հուշարձաններից առավել նշանավորներն են Հաղարծինը, Գոշավանքը, Ջուխտակ Վանքը, և Մաթոսավանքը, որոնք հանդիսանում են միջնադարյան հայ ճարտարապետության արժեքավոր կոթողներ։

Рубрика: Ճամփորդություններ, Բնագիտություն

Ճամփորդություն Երկրաբանական թանգարանում

Մենք այսօր գնացել էինք Երկրաբանական թանգարան։ Ընկեր Իվետայի և ընկեր Գոհարի հետ։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Մենք այնտեղ տեսանք բազմաթիվ ապարներ, որոնք մենք ուսումնասիրել էինք, տեսանք երկնաքար նաև տեսանք փղի ոսկորներ, որոնք պեղել էին Գյումրիից շատ պատահական։

Ահա նկարները։

Рубрика: Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդապատում

Մենք այսօր գնացել էինք Էրեբունու պատմության թանգարան։ Այնտեղ շատ հետաքրքիր էր և ուսուցողական։ Այնտեղ մենք տեսանք բազմաթիվ հնամենի իրեր։ Մենք եղանք բակում, արեցինք պեղումներ և շատ հին իրեր գտանք։ Մեր թիմը 38 հնամենի իր գտավ։ Հետո բարձրացանք բլրի վրա, որը ուներ 223 աստիճան։ Հետո պարտվեցինք ամրոցի շուրջ և շատ գեղեցիկ տեսարժան վայրեր տեսանք։ Հետո գնացինք վարդավառի լիճ։ Շատ ուսուցողական ճանապարհորդություն էր։ Շատ շնորհակալ եմ Ընկեր Արմինեյից և տիկին Նունեյից։

Рубрика: Ճամփորդություններ, Երկարացված օր

Շուրջօրյա ճանապարհորդություն Երևանի փողոցներում

Մենք այսօր արեցինք մի շատ կարևոր բան։ Այսօր մարտի 13 Եղիշե Չարենցի ծննդյան օրը։ Այսօր մենք շրջել ենք փողոցներով արտասանելով Եղիշե Չարենցի գրված բանաստեղծություններ ը։ Շրջել ենք կասկադում, գնացել ենք հրապարակ, օպերա և շատ տեղեր։

Рубрика: Ձմեռային ճամբար 2023, Ճամփորդություններ

Ձմեռային ճամբարա օր 5

Մենք այսօր արեցինք ընդհանուր պարապմունք և բարձրացանք վերև։ Վերևում խաղացինք բառախաղ և գնացինք մայր դպրոց որտեղից նստեցինք և գնացինք Փարվաջանովի տուն թանգարան։ Այնտեղ տեսանք տարբեր կոլաժներ, տեսանք նրա հարազատներին, մայրիկին, հայրիկին և նրա ընկերներին ինձ շատ դուր եկավ իր պատրաստած ծաղկամանը։

Ահա նկարները։

Рубрика: Ճամփորդություններ, Բնագիտություն

ՈՒսումնական ճանփորդություն

Մենք այսօր գնացել ենք ՊԼԱՆԵՏԱՐԻՈՒՄ։ Այնտեղ սովորել ենք շատ բաներ տիեզերքի մասին քան գիտեինք։ Ես շատ եմ սիրում տիեզերքը։ Իմ համար այս ճանփորդությունը շատ կարևոր էր։ Ես սովորեցի, որ տիեզերքում կա էգվո մոլորակակներ։ Ես կարողացա տիեզերքը ավելի մոտիկից տեսնեմ։ Շնորհակալ ենք ընկեր Անահիտին և ընկեր Իվետային այս հրաշալի օրվա համար։

Рубрика: Ճամփորդություններ, Բնագիտություն

Ճամփորդություն

Մենք այսօր գնացել էինք ՊԼԱՆԵՏԱՐԻՈՒՄ։ Ես ավելի շատ բան իմացա քան գիտեի։ Սովորեցի, որ կան Էգվո մոլորակներ, որ իմ գտեցած մոլորակներից էլի ուրիշ մոլորակներ կան։ Ինձ շատ դուր եկավ այս ճանփորդությունը։ Շնորհակալ ենք ընկեր Անահիտին և ընկեր Իվետային այս հրաշալի օրվա համար:

Рубрика: Ճամփորդություններ

Դեպիիիիիի՛՛՛՛ Արատեսսսսս😎😎😎

Մենք գնալու ենք Արատեսսսսս։ Արատես մենք մեր դասարանով շաաաաատ ենք սիրում։ Երբ գարնանը մեզ ընկեր Արմինեն ասեց, որ կարող ենք գնալ Արատես մենք բոլորս շաաատ ուրախացանք։ ԵՎ 29,30,31 օրերին գնալու ենք Արատեսսս։ Ես այսօր ձեզ կասեմ թե, ոնց, ինչպե՞ս, երբ, ուր ենք գնալու Արատես։

Մենք 29,30,31 օրերին գնալու ենք Արատես։

Վայր՝  Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն
Մեկնում՝ հուլիսի 29, Սուրբ Երրորդություն եկեղեցի, 09։00
Վերադարձ՝ հուլիսի 31, Սուրբ Երրորդություն եկեղեցիմինչ 19:00

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3.4, 3.1 դասարանի սովորողներ, ծնողական համայնք

Ճամփորդության պատասխանատու՝ Արմինե Մովսիսյան , Հռիփսիմե Առաքելյան
Օգնականներ՝ ծնողական համայնք

Երթուղու նկարագրություն՝
Մեկնում
Երևան – Արտաշատ – Երասխ — Սևակավան – Զանգակատուն – Գետափ — Եղեգիսի կիրճ – Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով 
Վերադարձը
Արատես- Հերմոն-Եղեգիս-Շատին-Վարդենյաց լեռնանցք- Մադինա- Ներքին Գետաշեն — Մարտունի-Վաղաշենի բնապահպանական ճամբար- Հայրավանք- Երևան

Անհաժեշտ պարագաներ

  • Նախաճաշի համար նախատեսված միրգ-բանջարեղեն, ճաշի բրդուճներ, քաղցրավենիք (բրդուճները պատրաստել չփչացող մթերքներով)
    Ուտում ենք մինչև մեր կացարան հասնելը:
  • Ջուր 1-2լ` անհատական շշով
  • Անհատական ճամփորդական սպասք (մեկանգամյա օգտագործման էկո թղթից ափսեներ, բաժակներ)
  • Թաց և չոր անձեռոցիկներ, ախտահանիչ միջոցներ
  • Հարմար ուսապարկ՝ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Հագուստ 3 օրվա համար (տաք հագուստ, հարմարավետ կոշիկներ, տաք բաճկոն, գիշերազգեստը՝ երկարաթև, տաք գուլպաներ, արևապաշտպան գլխարկ, տաք գլխարկ, վզակապ, անձրևապաշտպան բաճկոն և այլն )
  • Լողազգեստ
  • Աղբի տոպրակներ, ձեռնոց
  • Լուսանկարչական սարքեր
  • Հարմար ուսապարկ՝ երկու ուսով
    Առաջին օրվա սնունդը և ջուրը, թեյը դնում ենք այս ուսապարկում:
    Փորձեք երկու ուսապարկից ավել չվերցնել
  • Քնապարկ
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ,անձեռոցիկ՝ թաց և չոր, արևապաշտպան քսուկ, անհատական դեղատուփ
  • Լապտեր
  • Շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ, կողմնացույց, գնդակ և այլն

Մեր աշխատակարգը

Օր առաջին
Հուլիսի 29

09։00-մեկնում Սուրբ երրորդություն եկեղեցու բակից
10։00-ընդմիջում-կանգառ Երասխում
11:30-կանգառ Արփայի հովտում
12։00-մեկնում Արտաբույնք
13:00-Սմբատաբերդ քայլարշավի մեկնարկ Արտաբույնք գյուղից
Պատասխանատու-ուղեկցող՝ Արմինե Մովսիսյան
14:30-Սմբատաբերդի բարձունք
15:00-իջնունք
16:00-մեկնում Արատես
16:30-ժամանում Արատես
17:00-տեղավորում
18։00-ընդմիջում, ընթրիք
19:00-ազգային բակային խաղեր
20:00-թեյըմպություն
21:00-խարույկ, ազգային պարեր, զրույցներ
22:00-քուն

Օր երկրորդ
Հուլիսի 
30
08:00- Վերկաց, անձնական հիգիենա
08:30- Նախավարժանք
09:00- Քայլք Արատեսի վանք, ուսումնական ժամերգություն
10:00- Նախաճաշ
11:00- Արատեսյան միջավայրի բարեկարգման աշխատանքներ
Տնկարանի բույսերի խնամք
Պանդոկի խոհանոցային տարածքի մաքրում, դասավորում
14:00-15:00- հանգիստ
15։00- Ճաշ
18:00- քայլք Արատեսի հյուսիսային կողմ՝ բացահայտումների արահետով :
Իջնունքը՝ արևելյան ճանապարհով դեպի Արատեսի վանք:
20։00- Ընթրիք
21։00- Զրույցներ խարույկի շուրջ, տպավորությունների ամփոփում
22։00- Քուն

Օր երրորդ
Հուլիսի 31
08։00- Վերկաց
08։30- Նախավարժանք
09։00- Նախաճաշ
10։00 — Միջավայրի խնամք, սենյակների հարդարում
11։00 — Մեկնում
13:00 — Կանգառ ՝ Օրբելյանների քարավանատանը
14:00 — Մուտք Վաղաշենի բնապահպանական ճամաբար
Սևանի ափի մաքրման աշխատանքներ, լող
16:30 — Կանգառ ՝ կանգառ Հայրավանքում
17։00 — Մեկնում Երևան
19։00- Ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Մենք այցելելու ենք

Արփայի կիրճ

Արփա գետը սկիզբ է առնում Սյունիքի  բարձրավանդակի հս-արմ. լանջից՝ մոտ 3260 մ  բարձրությունից և ձևավորում է խորը կիրճ, որն էլ հենց կոչվում է Արփայի կիրճ: Գետի երկարությունը 128 կմ է, ջրհավաք ավազանը՝ մոտ 2630 կմ։Ջրերն օգտագործվում են  ոռոգման  և էներգետիկ նպատակներով: Ագարակաձոր գետի մոտ՝ Արփայի վրա, կանգուն է XIII դ. միակամար կամուրջը:  Արփայի ափին են Ջերմուկ առողջավայրը և Մոզ քաղաքի ավերակները:

Եղեգիսի կիրճ

Եղեգիս, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 19 կմ հյուսիս, Եղեգիս գետի միջին հոսանքի աջափնյակում։

Նախկինում Ալայազ անվանումով եղել է Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում[3]։ Վերանվանվել է Եղեգիս 1991 թ. ապրիլի 3-ին

Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ XIII-XIV դարերում այն եղել է Օրբելյանների իշխանական տոհմի նստավայրը։

Գյուղի Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է 1703 թվականին ավելի հին եկեղեցու ավերակների վրա, իսկ սուրբ Կարապետ, Զորաց եկեղեցիները XIII դարի կառույցներ են։ Հատկանշական է, որ Զորաց եկեղեցում է կատարվել ռազմի դաշտ մեկնող զորքի երդման և օրհնության արարողությունները։

XV դարում Լենկ Թեմուրի և այլ զավթողական արշավանքներից, այնուհետև երկրաշարժի հետևանքով ավերվել է քաղաքը։ Ավելի ուշ գյուղում բնակություն են հաստատել թուրքալեզու բնակիչներ և այն անվանել՝ «Ալայազ»։

1988 թվականին Սումգայիթյան դեպքերից հետո գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներով։ Վերականգնվել է պատմական Եղեգիս բնակավայրի անվանումը։

Եղեգիս

Եղեգիս, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 19 կմ հյուսիս, Եղեգիս գետի միջին հոսանքի աջափնյակում։

Նախկինում Ալայազ անվանումով եղել է Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում[3]։ Վերանվանվել է Եղեգիս 1991 թ. ապրիլի 3-ին։

Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ XIII-XIV դարերում այն եղել է Օրբելյանների իշխանական տոհմի նստավայրը։

Գյուղի Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է 1703 թվականին ավելի հին եկեղեցու ավերակների վրա, իսկ սուրբ Կարապետ, Զորաց եկեղեցիները XIII դարի կառույցներ են։ Հատկանշական է, որ Զորաց եկեղեցում է կատարվել ռազմի դաշտ մեկնող զորքի երդման և օրհնության արարողությունները։

XV դարում Լենկ Թեմուրի և այլ զավթողական արշավանքներից, այնուհետև երկրաշարժի հետևանքով ավերվել է քաղաքը։ Ավելի ուշ գյուղում բնակություն են հաստատել թուրքալեզու բնակիչներ և այն անվանել՝ «Ալայազ»։

1988 թվականին Սումգայիթյան դեպքերից հետո գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներով։ Վերականգնվել է պատմական Եղեգիս բնակավայրի անվանումը։

Եղեգիսի Զորաց եկեղեցի

Եղեգիս, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 19 կմ հյուսիս, Եղեգիս գետի միջին հոսանքի աջափնյակում։Նախկինում Ալայազ անվանումով եղել է Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում[3]։ Վերանվանվել է Եղեգիս 1991 թ. ապրիլի 3-ին։Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Այն կառուցվել է 14-րդ դարում (1303 թվականին) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան` Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտավորապես 1242-1344 թվականներ) և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուքների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։ Ուսումնասիրողները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։ Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն վիճակում։

Արատեսի դպրական կենտրոն

Սիրելի ճամբարական

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնը ողջունում է քեզ։ Արատեսը դպրոց է բնության գրկում։ Այստեղ հավաքվում են ուսումնական նախագծով, ուսումնական խնդիրներ լուծելու համար կազմված խմբերը։ Համեցեք, ծանոթացեք հուլիս-օգոստոսի օրացույցին։  

Այստեղ դու չես վճարում սառը, մաքուր ջրի համար, գետում լողի, գիշերային խարույկի, հիանալի տեսարանների համար։ Ապահովված են կացության հարմար պայմաններ՝ էլեկտրական հոսանք, խոհանոց,  ձմռանը տաք տնակներ, նորոգված սանհանգույցներ, տաք ցնցուղ, wi-fi։ Տնկարանից կարող եք քաղել առանց թունաքիմիկատի բանջարեղեն։ Արատեսում դու ես տան տերը։ Անաղբ, մաքուր, խնամված Արատեսի պատասխանատուն դու ես։Մեր ճամբարային նախագծին հայտագրվելուց առաջ ծանոթացեք Արատեսում ինքնասպասարկման, խնամքի աշխատանքի ցանկին, ներառեք ձեր  խմբի օրակարգում:

Արատեսի վանք

Արատեսի վանք, հայկական վանք Հայաստանի Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին։13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։

Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես

ԵղեգիսԱլագյազ, Ալագյոզ, Ալաղըզ, Ալայազ, Աղքիս, Գետափ, Եղեգիք, Եղեգյաց գետ, էլեգիս, էրտագին, Ղոյթուլ, Ղոյթուր, Ջանիչայ, Ջանլի, Քոյթուլ, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփայի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավային լանջերից՝ 3200 մ բարձրություն։ Երկարությունը 47 կմ է, ջրհավաք ավազանը՝ 516 կմ2։

Գետահովիտը հիմնականում կիրճանման է։ Արագահոս է՝ բազմաթիվ սահանքներով և ջրվեժներով։ Վտակներն են Սուլեման, Արտաբունը, Վարդաձորը։ Սնումը հիմնականում հալոցքային (49%) և ստորերկրյա (39%) է, վարարումը՝ մարտ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 8, 2 մ3/վ է։Եղեգիսի ջրերի մի մասը տեղափոխվում է Որոտան-Արփա-Սևան ջրատար։ Կառուցված է Եղեգնաձորի ջրէկը[2]։Թուրքերը կոչում են Աղքիս[3]։

Օրբելյանների քարվանատուն

Սելիմի իջևանատուն, այժմ՝ Օրբելյանների իջևանատուն[2] Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին։ Գտնվում է Սելիմ լեռան վրա (ծովի մակերևույթից 2410մ)։ 5 կմ հեռավորության վրա 2829 մ բարձրություն ունեցող Արմաղան լեռն է։Միջնադարում շինությունների մեծ մասը կառուցվում էր առևտրային ճանապարհներին, ինչն առավել հարմար էր ճանապարհորդողների համար։ Օրբելյանների քարավանատունը հյուրընկալություն է առաջարկել ճանապարհորդներին, ովքեր անցել են մայրուղու երկայնքով և Վարդենյաց[3] լեռնանցքով։ Վերջինս Հայաստանի միջնադարյան բոլոր լեռնանցքներից լավագույն պահպանվածն է։Վարդենյաց լեռնանցքում գտնվող 14-րդ դարի այս քարավանատունը ի թիվս նման մի շարք այլ շինությունների որպես իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի Հայաստանով անցնող առևտրականների համար[4]։ Հայտնի է, որ Մարկո Պոլոն անցել է այս տարածքով և նկարագրել է թե ինչպես էին հայերը ապրում դժվարանցանելի լեռների մեջ։

Կոթավանք

Սելիմի իջևանատուն, այժմ՝ Օրբելյանների իջևանատուն[2] Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին։ Գտնվում է Սելիմ լեռան վրա (ծովի մակերևույթից 2410մ)։ 5 կմ հեռավորության վրա 2829 մ բարձրություն ունեցող Արմաղան լեռն է։Միջնադարում շինությունների մեծ մասը կառուցվում էր առևտրային ճանապարհներին, ինչն առավել հարմար էր ճանապարհորդողների համար։ Օրբելյանների քարավանատունը հյուրընկալություն է առաջարկել ճանապարհորդներին, ովքեր անցել են մայրուղու երկայնքով և Վարդենյաց[3] լեռնանցքով։ Վերջինս Հայաստանի միջնադարյան բոլոր լեռնանցքներից լավագույն պահպանվածն է։ Վարդենյաց լեռնանցքում գտնվող 14-րդ դարի այս քարավանատունը ի թիվս նման մի շարք այլ շինությունների որպես իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի Հայաստանով անցնող առևտրականների համար[4]։ Հայտնի է, որ Մարկո Պոլոն անցել է այս տարածքով և նկարագրել է թե ինչպես էին հայերը ապրում դժվարանցանելի լեռների մեջ։

Վաղաշենի բնապահպանական ճամբար

Գործընկերության ճամբար՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, «Սևան» ազգային պարկ, Մարտունու խոշորացված համայնք։ Ես սիրում եմ գնալ Վաղարշենի ճամբարհը։

Հայրավանք

Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։

ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ճամփորդի երաժշտական ուղեցույց

Դեպի հայրենի բարձունքներ. հայացք բարձունքից. Աշոտ Բլեյան

Հանրապետության բարձունքների նվաճման ամենամյա ֆլեշմոբ

Անցկացման ժամանակահատվածը՝ մայիսի 28-30. 2021թ.

Դեպի հայրենի բարձունքներ. հայրենագիտական ուղղություններ. Հայրենագիտության լաբորատորիայի առաջարկը

Մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, Գեղարքունիքի մարզի «Գագարին» նախագծում ներառված գյուղերի  դասավանդողներ, սովորողներ, այլ խմբեր:

Հանրապետության բարձունքների նվաճման օրեր

Անցկացման ժամանակահատվածը՝ մայիսի 27-28. 2022թ.

Մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզի «Գագարին» նախագծում ներառված գյուղերի  դասավանդողներ, սովորողներ, այլ խմբեր:

Ընթերցումների ընտրանի

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ճամփորդի արկղիկ

Ճամփորդի համար անհրաժեշտ իրերի ցանկ

  • Քնապարկ
  • Անհատական սպասք՝ ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ, այլ
  • Անձնական հիգիենայի պարագաներ
  • Արևապաշտպան միջոցներ՝ քսուկներ, գլխարկ, ակնոց, այլ։
  • Անձական դեղատուփ
  • Տաք շորեր, անջրանցիկ թիկնոց, բաճկոն
  • Քայլքի համար նախատեսված կոշիկներ (նաև փոխնորդ)
  • Լողի պարագաներ
  • Աշխատանքային մեդիա գործիքներ՝ անհրաժեշտ ծրագրերով (տեղանքի քարտեզ, եղանակի ցուցիչ, կողմնացույց, այլ)
  • Ընթերցանության նյութեր
  • Ինտելեկտուալ խաղեր

Առողջագետի արկղիկ

Արտակարգ իրավիճակ, դեպքի վայր, ահազանգում

Արնահոսություններ

կարդալու նյութ

ուղեցույց տեսանյութ

Յուրահատուկ վնասվածքներ.տեսանյութ

Անգիտակից տուժած

կարդալու նյութ

Տեսադաս

Շնչառության սուր խանգարումներ, օտար մարմին շնչուղիներում

Կարդալու նյութ

տեսադաս

Կենդանիների կծած, խայթած վերքեր

կարդալու նյութ

տեսանյութ

Արևահարություն,ջերմային ցնցումներ, ջերմային հյուծում, ջերմային հարված

կարդալու նյութ

տեսանյութ

Այրվածքներ

կարդալու նյութ

տեսանյութ

Թունավորումներ

կարդալու նյութ

տեսանյութ

Փափուկ հյուսվածքների վնասվածքներ

տեսանյութ

Յուրահատուկ վնասվածքներ

Յուրահատուկ վնասվածքներ

Աշխատանքի ընթացքը՝

  • Արատեսյան միջավայրի ճանաչում, ուսումնասիրություն
  • Պատմամշակութային վայրերի ճանաչում, ուսումնասիրում
  • Բնության ճանաչում, ուսումնասիրում, մաքրություն և խնամք

    Յուրաքանչյուր սովորող, համապատասխան երթուղու ընթացքում հանդիպող բնակավայրերի, գետերի, պատմամշակութային վայրերի, կատարում է նյութերի ուսումնասիրում։ Յուրաքանչյուր սովորող պատասխանատվություն է կրում լինել հայագետ-ուսուցիչ՝ երթուղու ընթացքում նախագծի մասնակիցներին ներկայացնելով տվյալ վայրի մասին տեղեկություններ։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նախապատրաստական փուլ՝
Սովորողները, նախագծից երկու շաբաթ առաջ,

  • տեղեկություններ են հավաքում տվյալ տարածաշրջանի, ճանապարհի, պատմամաշակութային վայրի, շրջակա միջավայրի մասին
  • քարտեզի միջոցով կազմում են երթուղին
  • այցելվող վայրերի վերաբերյալ հավաքում են նյութեր, կատարում ուսումնասիրություն, հրապարակում անհատական բլոգներում
  • նախապատրաստվում ճամփորդությանը, ներկայացնում տեսանյութ պայուսակի հավաքման ընթացքից
  • եղանակային պայմանների դիտարկում mes.am կայքով

ԵՌՕՐՅԱ ՃԱՄԲԱՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • Գիշերակացը հետևյալ տներում
    Գեղարվեստում, Պանդոկում
  • բարձունքի հաղթահարում՝ Սմբատաբերդ
  • քայլք Եղեգիսի Զորաց եկեղեցի
  • քայլք դեպի Արատեսի հյուսիս՝ բացահայտումների արահետով
  • առավոտյան ժամերգություն Արատեսի վանքում
  • Արատեսյան միջավայրի բարելավման, մաքրման աշխատանքների իրականացում
  • մարզական թիմային խաղեր
  • բակային խաղեր՝ պահմտոցի, աղջիկ փախցնոցի,ֆուտբոլ, դրոշակ փախցնոցի, Ազգային ավանդական-բակային խաղեր
  • երեկոյան քննարկումներ, սեղանի զարգացնող խաղեր՝ հայրենագիտական աշխարհագրական լոտո, ինտելեկտուալ խաղեր
  • ծանոթացում Օրբելյանների քարվանատանը
  • այց Վաղաշենի բնապահպանական ճամբար / լող Սևանում
  • կանգառ Հայրավանքում

Рубрика: Ճամփորդություններ

Խեեեեեեեեեեեեեեեենթ ճամփորդություն🤣🤣🤣🤣🤣

Մենք այսօր գնացել էինք Թեժառույք սարը բարձրանալու։ Եթե անկեղծ ասեմ մի փոքր դժվար սար էր, հատկապես իջնելուց, բայց մենք իրար օգնելով կարողացանք այդ սարը բարձրանալ։ Մենք նաև սարը բարձրանալուց հետո գնացինք Տրդաթավանք եկեղեցին։ Այսօր մեր հետ էր նաև մեր չորրորդ դասարանի կազմակերպիչ ընկեր Անահիտը։ Ընկեր Անահիտը շատ լավ ուսուցչուհի է շատ կուզեմ իր հետ ճամփորդել։ Մենք ամեն մեկս մեր դիմացինին ուշադիր լինելու շնորհիվ կարողացանք մի մեծ սար բարձրանալ։ Վերևում մենք մուկն ու կատուն խաղացինք, բռնոցի խաղացինք, պախկվոցի խաղացինք, գետնից բարձր խաղացինք և այլն։ Մենք շատ հավեսով ընդմիջում արեցինք, մեկը հավեսով կանաչ խոտերին մյուսը բակում բայց այնտեղ կար նաև սեղան և աթոռ։ Հա մոռացա նշեմ մեր հետ էին նաև մեր մայրիկները։ Նույնիսկ մի պապիկ։ Շատ շնորհակալ ենք ընկեր Արմինեից, ընկեր Անահիտից ծնողներից ովքեր, որ ներկա էին և ամենակարևորը իմ ընկերներից սիրուն օր ունենալու համար։

Այա և նկարները

Рубрика: Ճամփորդություններ

Դեպի Թեժառույգ բարձունքի հաղթահարում😉😉😉😉

Թեժառույքի վանք

Հրազդան քաղաքից քիչ հեռու, Մեղրաձոր գյուղում, Մարմարիկ գետի աջ ափին բարձրացող անտառապատ լեռան վրա տարածվող մի բացատում է գտնվում Թեժառույքի եկեղեցին կամ Տրդատավանքը: Այն կառուցվել է 1190թ. Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների օրոք:

Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և
քաղկեդոնական գործիչների տապանաքարերը:

Մարմարիկ և Մեղրաձոր գետերի թեժ, արագահոս հատվածում: Տարածքի անվանումը գալիս է
անտիկ ժամանակներից, շարունակվել է մինչև 17-րդ դար, դրանից հետո Թեժառույքում
բնակություն են հաստատել թուրք-կարակալպակները, որոնք էլ նոր բնակավայրին տվել են
Թայչարուխ անվանումը` թայ-զույգ և չայ-գետ բառերի բառաբարդումից կազմված, ասել է թե՝
երկու գետերի արանքում տարածված բնակավայր և համանուն վանական համալիր: