Рубрика: Մայրենի

Մանչուկն ու Կառլսոնը

հատված
(1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շու պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը երբեք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին ե, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դուս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Ամբողջ

կդարձնե՞ն

երբեք

թռչել

  • Տեքստից գտիր 4 բառ և գրիր այդ բառերի հականիշները:

Տխուր- անտրամադիր

Փոքրիկ-մեծ

Մեծ-փոքր
սիրունիկ-տգեղ

  • Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր դասարան արտահայտության մեջ:
  • Ձեռք մեկնել դարձվաշքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

  • Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա —ավտովթար——————————
բ/աֆիցեր——ոստիկան——————————
գ/դիրեկտոր——տնօրեն—————————
դ/զիբիլ—աղբ————————————

  • Տեքսից դուրս գրի՛ր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:

Մարդիկ,մեծեր,փոքրեր

Տեքստից դուրս գրիր չորս բայ՝ դիմացը նշելով դեմքը:

  • Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը                     քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր        էլ քեզ կօգնի;

գ/Ամեն գործի վերջն է           բարձր ձայն կհանի:

դ/դատարկ գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

ա/ Ավելի լավ է դառը, ճշմարտությունը քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի։

դ/դատարկ տակառը բարձր ձայն կհանի:

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը:
    Արևի պես է,
    Կլոր երես է,
    Կլորերես է,
    Սերմը՝ ճնճղուկի
    կտուցի պես է:
    —————————արևածաղիկ———
  • Տեքստից դուրս գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:

Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

  1. Տեքսից դուրս գրի՛ր մեկ հարցական նախադասություն:
  2. չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:
  1. Նկարագրի՛ր Կառլսոնին:


Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է:

  1. Կուզեի՛ր Մանչուկի փոխարեն լինեիր: Ինչո՞ւ:

Կուզեի լինել Մանչուկի փոխքրեն, որովհետև բոլորը նրան շատ էին սիրում։

  1. Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:

Մանչուկը երազում էր շնիկ ունենար։

  1. Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:

Կուզեյի, որ Մանչուկի համար շնիկ գնեին։

Оставьте комментарий