Рубрика: Без рубрики

Սովորողը համակարգչային որևէ ծրագրով (word, paint, power pօint, …)  սյունակային դիագրամի և աղյուսակի  տեսքով պատկերում է իր մեկ օրվա անելիքները ․
օրվա քանի՞ ժամն է արթուն,

15
օրվա քանի՞ ժամն է խաղում բակում,

3
օրվա քանի՞ ժամն է աշխատում համակարգչով,

9
օրվա  քանի՞ ժամն է կարդում,

4
օրվա քանի՞ ժամն է  սպորտով զբաղվում,

1
օրա քանի՞ ժամն է օգտագործում իր  հեռախոսը,

1
հարցերի շարքը  սովորողն  իր ցանկությամբ կարող է համալրել։


Աշխատանքը պատկերում է աղյուսակի տեսքով, հետ սյունակային դիագրամի տսքով։

Рубрика: Մայրենի

Ալբերտ Մորավիա

Երբ մտքերը սառչում են օդում

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավր տարիներ առաջ Բևեռ և լԵռում շատ ավելի ցուրտ էր, քան այս□ր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «ցուրտ է, գրո՛ղը տանի, անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե քուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բևեռ և լԵռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռ և լԵռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանկը դարերով էին հաշվում), մի Ծով. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բառ~»-ից: Հենց այդ «Բա~ռ»-ն էլ սառցե տառերով կա□ված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բառ~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ ափիկ. Ձուկն ու, պոչը խաղացնելով կանչեց.

-Հե~յ, Ծով Ափիկ. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատ: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանոմ, որոհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու ան□ամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անկամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ափիղ. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ափիղ. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուր կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

– Օձ Ափիկ. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ափիղ. Ցուլը տխրեց: Բևեռ և լԵռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ափիղ. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած; Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորն միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բե□եր ենք…»: Բայց Ծով Ափիղ. Ցուլը համոզված էր, որ եթե Բեևեր ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

  1.  Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    այս□ր-օ

կա□ված-խ

ան□ամ-գ

բե□եր-ղ

  • Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի  հականիշները:
    ա/ցուրտ          շոգ

բ/սոված             կուշտ

գ/ուրախանալ    տխրել
դ/տաքանալ     սառչել

3․Գտի՛ր գլխավերևբառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
գլուխ+ա+վերև

Գլխավոր, գլխացավ․

Վերելակ, վերադաս

4․Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:
հպարտանալ

5․Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
ա/ սուր — պարզ
բ/ սառցակտոր — բարթ
գ/ Արևադարձ — բարթ
դ/ երկիր — ածանցավոր

6․ Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա/պինգվին – գոյական
բ/սառչել-բայ
գ/հաճելի-ածական
դ/Ծով Ա.Ցուլ-բայ

7․Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
ա/Գյուղ կանգնի գերան կկոտրի
բ/Անունը կա ինքը չկա

8Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Առանց ձեռքի,
Առանց ոտքի
Դռներ է բացում:
                                  քամի

8․Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:

որովհետև այդտեղ տաք էր ու չէին իմանում ինչ են մտածում  միուսները։

9․Ի՞նչ էր մտածում Օձ Ա. Ձուկը Ծով Ա.Ցուլի մասին:

Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած

10․Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
դուր չեկավ որովհետև  Բ և Եռում կարելիա իմանալ ուրիշի մտքերը

11․Ո՞ր երկրում կուզեիր ապրել, Բ և Եռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:

Արևադարձում այնտեղ տաք էր և ոչ մեկ չեր կարդում ուրիշի մտքերը