1․ Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 8 է, միավորը՝ 7 , մնացած թվանշանները՝ 3։
1 միավոր
1) 87337
2) 33387
3) 33378
4) 78383
2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․
1 միավոր
1) 10, 20, 410, 570, 600
2) 360, 340, 540, 100, 90
3) 368, 358, 321, 101, 103
4) 265, 112, 99, 89, 0
3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 15-ին․
1 միավոր
1) 15, 30, 45, 101
2) 15, 30, 45, 60, 75
3) 23, 4, 6, 88, 22, 12
4) 15, 30, 45, 55, 60
4․ Քանի՞ րոպե է 3/4 ժամը։
1 միավոր
1) 45
2) 30
3) 15
4) 80
5․ Գտի՛ր թիվը, որը 9-ի բաժանելիս ստացվում է 4 և 8 մնացորդ։
1 միավոր
1) 44
2) 40
3) 54
4) 84
6․ Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։
1 միավոր
1) 1
2) 10
3) 1000
4) 10000
7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 10-ով։
1 միավոր
1) Կմեծանա 10-ով
2) Կմեծանա 20-ով
3) Կփոքրանա 10-ով
4) Կփոքրանա 20-ով
8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 10կմ 220մ > 10կմ *50մ։
1 միավոր
1) 2
2) 1
3) 3
4) 5
9․Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 կիլոմետր 25 մետրը մետրերով․
1 միավոր
1) 5250
2) 5025
3) 5205
4) 525
10․ Արկղում կար 120 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/8 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։
1 միավոր
1) 105
2) 15
3) 205
4 )25
11․ Գտիր ամենափոքր եռանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 4-ի և՛ 8-ի։
1 միավոր
104
12․ Քառակուսու մակերեսը 16 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
1 միավոր
4
13․Լրացրուբաց թողնված բառը(բառերը)։ Երկու գումարելիների տեղափոխությունից գումարը ————— ։
1 միավոր
Չի փողվի
14․ Հաշվիր 1222-2*110+6։(1+2) արտահայտության արժեքը։
2 միավոր
1000
15․ Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։
1 միավոր
19
16․ Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։
2 միավոր
4*4
17․ Երկու պարկում միասին կա 16 կգ շաքարավազ։ Երբ առաջին պարկից 4 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում շաքարավազների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։