Рубрика: Մաթեմատիկա

Գիտելիքի ստուգում մաթեմատիկա

Անուն

Մարիա

Ազգանուն
Տեր-Մարգարյան

Դասարան
4-4

Դպրոց

Արևելյան դպրոց-պարտեզ

Արևմտյան դպրոց-պարտեզ

Հարավային դպրոց-պարտեզ

Հյուսիսային դպրոց-պարտեզ

Այլ

Էլեկտրոնային հասցե*
maria-t@mskh.am

1-10-րդ առաջադրանքները կատարելիս նշի’ր ճիշտ պատասխանը 

1. Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 7  է, հազարավորը՝ 2, իսկ մյուս բոլոր թվանշանները 5:

1) 2575

2) 7525

3) 5257

4) 5752

Ջնջել ընտրվածքը

2․ Գտի՛ր 8736 թիվը  10-ի   բաժանելիս ստացված մնացորդը:  

1) 3

2) 36

3) 6

4) 736

Ջնջել ընտրվածքը

3․Ո՞ր  շարքի  բոլոր  թվերն  են  պատիկ  8-ին․

1) 4, 8, 24, 70

2) 24, 30, 48, 640

3) 32, 48, 72, 240

4) 2, 4, 16, 320

Ջնջել ընտրվածքը

4․ Քանի՞ րոպե է 2/3 ժամը:

1) 30

2) 40

3) 90

4) 20

Ջնջել ընտրվածքը

 5․   Գտի՛ր   6սմ կողմով  հավասարակողմ  եռանկյան  պարագիծը:

1) 18սմ

2) 2սմ

3) 12սմ

4) 3սմ

Ջնջել ընտրվածքը

6. Ինչպե՞ս  կփոխվի  երկու  թվերի  արտադրյալը, եթե  արտադրիչներից մեկը   մեծացնենք  2 անգամ:

1) Կմեծանա 2-ով

2) Կփոքրանա 2-ով

3) Կմեծանա 2 անգամ

4) Կփոքրանա 2 անգամ

Ջնջել ընտրվածքը

7. Ընտրիր  այն  թվանշանը, որը  տեղադրելով  աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ   անհավասարություն․
12մ 33սմ > 12մ 3*սմ։

1) 2

2) 3

3) 4

4) 6

Ջնջել ընտրվածքը

8․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն  արտահայտում  է  12000 գրամը կիլոգրամով:

1) 12կգ

2) 12000000կգ

3) 120կգ

4) 10կգ

Ջնջել ընտրվածքը

9․  Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 340, 330, 200, 110

2) 460, 350, 500, 400

3) 120, 255, 340, 600

4) 800, 700, 455, 900

Ջնջել ընտրվածքը

10. Արկղում կար 150 միատեսակ գնդակ։ Արկղից գնդակների  3/5 մասը հանեցին։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

1) 90

2) 60

3) 150

4) 115

Ջնջել ընտրվածքը

11-15-րդ  առաջադրանքների  ճիշտ պատասխանը  գրի’ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:  

11. Տուփում կա 5 կանաչ, 11 դեղին և 2 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, համոզված լինելու համար, որ դրանցից  գոնե մեկը կարմիր է։

17

12.Հաշվի´ր ամենամեծ եռանիշ թվի և ամենափոքր երկնիշ թվերի գումարը:

13. Հաշվի´ր 11 • (260 − 360 : 6) — 200  արտահայտության արժեքը:

2000

14. Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ:

115, 215, 315, 415, …

515

15. Գրիր 3-ի բաժանվող ամենամեծ եռանիշ թիվը։   

999               

16-17-րդ առաջադրանքների լուծման ընթացքը  ներկայացրու՛  առաջադրանքներից   հետո   նշված  տեղում:  

16. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 220մ է, որը 20մ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:

220-20=200

200*220=44000

17․ Երեք իրար հաջորդող կենտ թվերի գումարը 333 է։ Որո՞նք են այդ թվերը։

333:3=111

109, 111, 113

Рубрика: Մայրենի, Մայրենիի ստուգատես 2023

Ստուգում

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:


Զեբրերի արտաքինը այսպես է․

Նրանք մարմինը զարդարված են սև ու սպիտակ գծերով, նրանք ոչ մեծ ձիեր են։

  • Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  • ագեվազներ,
  • վագերաձիեր,
  • մամոնտներ,
  • դինոզավրեր:
  • Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
     
    Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Զեբրերին անհրաժեշտ է գծերը, որովհետև հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

  • Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 

  • Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։

  Զգուշավոր և արագավազ։

  • Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.

  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

Մեծ-փոքր

Ասովոր-սովորական

Ճիշտ սխալ

Դժվար-հեշտ

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:
    Զեբրեր, կենդանիներ
  1.  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  2. զեբր,
  3. գծավոր,
  4. երկու,
  5. վտանգ:
  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:
  •  Ընդգծի´ր բարդ բառը.
  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ,
  • զեբր:

Ես հավաքել եմ 9 միավոր

Սխալս 3-րդ հարցն էր

Рубрика: Մեղու Ջոկատ

Մեղու Ջոկատ

Մենք այսօր մեղու ջոկատով գնացել էինք Հրազդանի կիրճ դրանից հետո skate park։ Շատ հավես անցավ մեր ճամփորդությունը։ Մենք քայլեցինք մանկական երկաթուղու ռելսերի վրայով։ Այնտեղ մի սիրուն սեղանի մոտ ընդմիջեցինք։ Հենց այնտեղ էլ գրեցինք մաթեմատիկական ֆլեշմոբ։ Մենք քայլեցինք Երևանի ամենաերկար թունելով։ Շատ հավես անցավ։