Рубрика: Մայրենի

Ջելսոմինո

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերն, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնել արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս»,- մտածեց Ջելսոմինոն: – Արի գնամ տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց. ավելի ճիշտ, մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնել ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

  • Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռալ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

  • Գնա մի տես ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
  • Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.

  • Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ի՞նչ կասեն:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն □ (վանդակ) է դրված: Վանդակների փոխարեն կարմիր գույնով մուտքագրի՛ր բաց թողնված տառը:
    անգամ, երբ, սուրբ, ավելորդ
  1. Տեքստում «սանդուղք» բառը փոխարինի՛ր հոմանիշ (իմաստով մոտ) բառով կամ և լրացումդ կանաչ ներկի՛ր:
    սանդուղք-աստիճան
  2. Տեքստում գտի՛ր տրված բառերի հոմանիշները և ներկիր երկնագույն։

ա. ոչ մեկ-ոչոք

բ. սիրուն-գեղեցիկ

գ բղավել-գոռալ

դ. դաշտ-արտ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: Սխալ տարբերակն ընդգծի՛ր:                  

ա. հնարավորություն – պարզ

բ. չար – պարզ

գ. առավոտ – պարզ

դ. տանձ – պարզ

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով: Այդ բառն ընդգծի՛ր:

ա. հարևան
բ. Ճյուղ

գ. ծառ

դ. ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: Սխալ տարբերակն ընդգծիր:

ա. պարտեզ – գոյական

բ. Տանձ – գոյական

գ. համոզվեց -գոյական

դ. միտք – գոյական

  1. Դեղին ներկած բայերը դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանեցրո՛ւ տեքստին)` պահպանելով գույնը:
  2. Տրված նախադասության մեջ ո՞վ ի՞նչ արեց. ենթական և ստորոգյալը  մանուշակագույն դարձրո՛ւ:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:

  1. Տեքստում գորշ (մոխրագույն) ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:
    Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց:
  2. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան:

Դի՛ր բաց թողած կետադրական նշանը և կարմիր ներկի՛ր:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին։

  1. Դո՛ւրս գրիր (այստեղ պատճենիր) Ջելսոմինոյին բնութագրող արտահայտությունները:
    Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:
  2. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը:  Ճիշտ պատասխանն ընգծի՛ր։

ա. ահագին ուժ խնայելը

բ. բարձր ձայն ունենալը

գ. ճյուղերից տանձեր թափելը

դ . սանդուղք բերելը

  1. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում: Ճիշտ պատասխանը տեքստում  կարմիր ներկի՛ր։
  2. Պատասխանի՛ր հարցին` ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի: Պատասխանդ մուտքագրի՛ր:
    Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.
    Գնա մի տես ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:
  3. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը: Տեքստում պատասխանը վարդագույն ներկի՛ր:
    Գյուղացու կնոջը դուր եկավ միտքը, որ պարզեն Ջելսոմինոն չար վհուկ էր թե սուրբ ոգի։
Рубрика: Ռուսերեն

ЧТЕНИЕ И РАЗБОР ТЕКСТА

МЕЧТА

Мечта – это здорово. Ведь именно благодаря мечте в нашем мире происходят удивительные вещи.

Знаете ли вы, что лампочка, которая сегодня освещает вашу комнату, когда-то была просто мечтой. В давние времена ни у кого не было лампочек. И для того, чтобы в комнате стало светло, нужно было зажечь огонь. Но благодаря тому, что кто-то не побоялся мечтать, сегодня у нас есть лампочки, которые дарят нам свет.

Если вы посмотрите вокруг, вы увидите многие вещи, которые были просто мечтой. Телефон, телевизор, машина, компьютер, велосипед – всё это было когда-то мечтой, а сегодня все люди благодарны тем, кто носил в себе эти мечты, кто носил в себе это сокровище. Благодаря таким людям жизнь на земле стала лучше.

Было время, когда люди умирали из-за простой простуды, но родился человек, который решил победить болезнь. И у него получилось. Кто-то мечтает спасать жизни и становится великолепным врачом. Кто-то придумывает лекарства от болезней. Кто-то становится спасателем.

Люди мечтали о том, чтобы научиться летать. Когда они рассказывали о своей мечте, все смеялись над ними. Но они продолжали мечтать и однажды они придумали, как построить самолет. А сегодня мы все можем подняться в небо на самолёте, который был когда-то просто мечтой.

А кто-то становится ученым. В России жил мальчик. Его звали Костя Циолковский. Он мечтал о том, чтобы люди полетели в космос, и благодаря его мечте это стало реальностью. Сегодня в космосе даже строят огромную станцию, на которой трудятся ученые из разных стран мира.

В Америке жил мальчик, который хотел, чтобы сказка стала реальностью. Его звали Уолт Дисней. Именно благодаря ему сегодня мы можем увидеть персонажей сказок, которые оживают на экранах наших телевизоров. Эти мультфильмы дарят радость миллионам детей и взрослых. Он же создал парк аттракционов, который мечтает посетить каждый ребенок, потому что этот парк – настоящая сказка.

ЗАДАНИЯ

1. Напиши, кто изобрёл следующие предметы (если хочешь, найди об этом информацию в интернете).

  • Лампочку изобрёл …
  • Телефон-Александр Белл
  • Радио-Мэлоун Лумис
  • Телевизор-Ованес Адамян
  • Велосипед-Леонардо да Винчи
  • Автомобиль-
  • Самолёт-
  • Компьютер-

2. Подумай и напиши: что из того, о чём ты когда-то мечтал / мечтала, уже стало реальностью.Я давно мечтала о сасабаке и она умена поавилоц.

3. И поделись с нами, о чём мечтаешь ты?

Рубрика: Մայրենիի ստուգատես 2023

Բլոգի ուսումնասիրությունը

Ուսումնասիրում եմ իմ բլոգը

  • Ներկայացրու բլոգդ

Ես Մարիա Տեր-Մարգարյանն եմ։ Ես ունեմ բլոգ արդեն 3 տարի։ 2-րդ դասարանում ինձ օգնում էր մայրիկը և ուսուցչուհիներս, իսկ հիմա ես ինքս եմ վարում։ Իմ բլոգ 1000-ից ավել մարդ է մտել։ Ես շատ եմ սիրում իմ բլոգը։

  • Գրիր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը, վերնագիրը և հղումը դիր վերնագրի վրա:

2021 թ 06 09

  • Գրիր, թե բլոգդ ինչ բաժիններ ունի, որն ես դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչո՞ւ:

Չեմ օգտագործում առողջագիտությունը, որովհետև ամիսը մեկ անգամ ենք անցնում։

  • Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչո՞ւ ես հավանում:

Ես սիրում եմ Տիկին Նունեյի գլոգը, որովհետև գտնում եմ իմ երկրօրյաի նյութերը

  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:
Рубрика: Բնագիտություն

Չափում. Չափման Միավորներ

Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:

Հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը  մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։

Երբ խոսում ես առարկայի ձգվածության կամ երկու առարկաների միջև եղած հեռավորության մասին, օգտագործում ես քեզ հայտնի մեկ այլ մեծություն՝ երկարությունը:

Երբ կշեռքով կշռում ես խնձորները, ապա իմանում ես նրանց զանգ­վածը, որը նույնպես մեծություն է: Մեծություն է նաև ժամանակը, որի միջոցով որոշվում է որևէ գործընթացի կամ երևույթի տևողությունը: Յուրաքանչյուր մեծություն մեզ որոշակի պատկերացում է տալիս մարմնի կամ երևույթի այս կամ այն հատկության մասին: Ցանկացած մեծություն (երկարություն, ժամանակ, զանգված, ջերմաստիճան) կա­րելի է չափել, դրա համար օգտագործվում են չափման միավորներ: Իսկ ի՞նչ է չափման միավորը: Պատկերացրու, որ երկու աշակերտի, որոնցից մեկը բարձրահասակ է, մյուսը՝ կարճահասակ, հանձնարարվել է քայլերով չափել դպրոցի խաղահրապարակի երկարությունը: Երկու աշակերտները միևնույն տեղից և միևնույն գծով քայլերով չափեցին խաղահրապարակի երկարությունը: Բարձրահասակ աշակերտի քայ­լերի թիվը կազմեց 90. իսկ ցածրահասակինը’ 100: Տվյալ դեպքում քայլը երկարության չափման միավորն է: Սակայն նշված օրինակից ակնհայտ է դառնում, որ յուրաքանչյուր մարդ ունի իր քայլի երկա­րությունը: Նման ձևով երկարություն չափելու դեպքում կառաջանա խառնաշփոթ, որից անհնար կլինի գլուխ հանել:

Գիտնականները հարմարության համար սահմանել են չափման միա­վորների միասնական համակարգ: Օրինակ՝ ինչպես արդեն գիտես, ջեր­մաստիճանը չափվում է աստիճաններով, երկարությունը՝ մետրերով, զանգվածը՝ գրամներով, կիլոգրամներով և այլն, ժամանակը՝ ժամերով, րոպեներով, վայրկյաններով:

Քանոնի կամ չափման գործիքի յուրաքանչյուր բաժանում համապատասխանում է որոշակի չափման միավորի: Նրանք բոլորը ունեն մի ընդհանուր հատկանիշ բաժանումներով սանդղակներ։ Օրինակ՝ քանոնի վրա կարելի է գտնել բաժանումներ, որոնք համապատասխանում են մեկ սանտիմետրին և մեկ միլիմետրին, կշեռքի վրա՝ համապատասխան գրամին և կիլոգրամին, իսկ ժամացույցի վրա էլ՝ համապատասխան րոպեին և ժամին:

Առաջադրանքներ՝

1. Քանոնով չափիր տետրի երկարությունը՝ արտահայտ­ված սանտիմետրերով և միլիմետրերով: Ստացված տվյալները գրանցիր տետրում:

  1. Չափիր քո քայլի երկարությունը: Այնուհետև քայլերով չափիր քո դասարանի, դպրոցի միջանցքի երկարու­թյունը: Ստացված տվյալները արտահայտիր մետրե­րով և սանտիմետրերով:
  2. Տանը բացիր պայուսակդ և որոշիր տվյալ պահին դրա­նում եղած առարկաների զանգվածները: Ստացված տվյալներն արտահայտիր կիլոգրամներով և գրամնե­րով: Աշխատանքային տետրում արտագծիր ստորև տրված աղյուսակը և ստացված տվյալները լրացրու դրա մեջ: