Рубрика: Без рубрики

Զատկի

Ռուդիկ Հարոյան, ԶԱՏԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ,ԿԱՄ ՈՐ ՆՈՒՅՆՆ Է՝ ԿԱՐՄԻՐ ԶԱՏԻԿ

Զատիկն ասել ա՝

Հենց գան, արմանաս,

Հենց գնամ, զարմանաս:

Գալիս է Զատիկն ու գնում, և մեր ու մանուկ, արար աշխարհ Զատկի բերած հրաշքից արման-զարմանք են կտրում:

Երեկ սառցե շապիկ էր գետակը հագել, սուս ու փուս ծվարել, իսկ այսօր ահա քչքչոցն է գլուխը գցել, մեջքը հաստացրել ու ճամփա ընկել:

Երեկ ծառն էր տիպ-տկլոր ցցվել՝ մերկ ձեռքերը երկինք պարզած, այսօր տեսնում ես՝ բողբոջ է բռնել, տերև է հագել, ծիլ, ծաղիկ առել, ծառամեջ մտել:

Առաջ արևքուրիկը ծույլ, ալարկոտ, շտապում էր՝ մոր գրկում ննջի, իսկ այսօր ահա հազար ասեղով զուգված, զարդարված՝ շարար է գալիս՝ հանդեսի ելած:

Դեռ երեկ ամպից ձյան փաթիլն էր լռիկ-մնջիկ, խաղ ու պարով ներքև սահում, հենց իմանաս նորահարսն է սկեսրոջ առաջ պտույտ տալիս, դե իսկ հիմա հենց նույն ամպը, գոռգոռալով, կայծակները ցրիվ տալով, վերից վար աղմկելով, անձրևում է ու կարկտում: Ու դեռ քիչ է, հենց որ հալվում ու մաշվում է, կամ իր ձայնից վախեցած, կայծակներից ծվեն-ծվեն պատառոտված՝ անհայտանում , տապ է անում, նրա տեղակ կանաչ-կարմիր աղեղնակը՝ ծիածանն է երկնքով մեկ կամար կապում: թե կարող ես, վազի՛ր, հասի՛ր ու թե հասնես, տակով անցի՛ր, հաստատ  հրաշք կկատարվի:

Դե լա՛վ նայիր շուրջդ բոլոր ու կտեսնես, որ ոչ երեկ, այլ  հենց այսօր հազար տեսակ, հազար կանչով, թևախաղերով, թռչուններն են քո շուրջ բոլորը: Ու ինչքան էլ վերև նայես՝ հավքթռուկի պարին կարոտ, դու կլսես գետնի խորքից տնքոցը հողի, որ պահանջն է երկունքի, ու ափերդ քոր կգան՝ ծոր քրտինքդ գետնին տալու բահ բռնելու  պահանջից:

Դա դեռ ի՞նչ է, դա դեռ ոչինչ: Ասա՛, լսո~ւմ ես զվարթ ծիծաղն անհոգ մանկան: Թե լսում ես ու հաստատում, ուրեմն կա… կա հրաշքը, որ քեզնով է նաև հրաշք ու անունն է Հարություն:

Զատի~կ, Հարությո~ւն:

Եթե ասեք ինձ՝ նկարի՛ր Զատիկ, կամ որ նույնն է ՝ Հարություն, ապա գիտեմ, կվեցնեմ երկու գույն՝ կանաչ, կարմիր ու մերժելով ձմռան գույնը՝ ձյունանման թղթի վրա ես վերևում կարմիր գույնով մի մեծ արփի կնկարեմ՝ ճոխ  վարսերը բոլոր ձգած, իսկ ներքևում՝ կանաչ գույնով, կանաչ-կարմիր ծիլեր առատ: Ապա կարմիրով՝ կանաչ, փափուկ ծիլերի մեջ մի մեծ ձու էլ կնկարեմ կարմիր գույնով:

-Միայն այդքա~ն,- կհարձնեք դուք զարմացած,- Հապա ո՞ւր են քո նկարում նոր-նոր ելած ծիլ-ծաղիկը զանազանմ պերճ ծառերը՝ բողբոջ հագած, թռչունները՝ թևատարած, թուխ ամպերը՝ կայծակներով, ծիածանը՝ վառ գույներով:

-Հապա նայե՛ք,- կասեմ ես ձեզ,- մի լա՛վ նայեք դուք նկարին ու կհամոզվեք, որ մեծ խորհուրդ, խորին խորհուրդ  կա դրանում:Նկարածը պահն է այստեղ արարման, կյանքի նշան՝ արյան գույնով գունապատված այս ձուն ահա, որ դեռ երեկ սառն էր այնքան ու անկենդան, արևի տաք շնչով արբած, նոր ծիլ տված պտղավորման կանաչ ուժով կենդանացել, շունչ է առել և ուր որ է ճաք  տալիս: Ու հենց ճաքեց, ձեր ապշահար աչքի առաջ մի նոր կյանք է աշխարհ գալու հազար տեսակ իր ձևերեով, հազար տեսակ իր գույներով, հազար տեսակ իր ձայներով, հազար տեսակ իր խաղերով:

Նորն է ծնունդ առնում էսպես ու շարունակ պտույտ տալիս կյանքի անիվն անմեկնելի:

Դա է հրաշքն, ուրիշ էլ ի՞նչ: Եվ անունն է այդ հրաշքի՝ Հարությո~ւն, կամ որ նույնն է՝ Կարմիր Զատիկ:

Քանի որ Զատիկի տոնին ձու ենք ներկել, տոնական խաղերի ժամանակ նաև հանելուկներ են հորինել

Մի տուն ունեմ՝ դուռ չունի,

Դուրսն արծաթ է, մեջը՝ ոսկի:

Այսօր կլոր մարմար քար,

Վաղը կթռչի վերուվար:

Կարաս ունեմ մի պուճուր,

Մեջը երկու գույնի ջուր:

Ինչ տունէ՝ քարով խփես, կքանդվի,

Էլ չի շինվի:

Զատիկի հետ կապված առած-ասացվածքներ

Կարմիր ձուն Զատիկին կսազի:

Զատկե Զատիկ է~, նավակատիկ է~, չամչի հատիկ է~:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Զատիկն առանց ձվի չի լինի:

Հավը կուտե հատիկ-հատիկ

Ծով ձմեռեն կելնե Զատիկ:

Զատկախաղ

Զատիկ, Զատիկ, նավակատիկ,

Արի նստի մեր տան մոտիկ,

Ես քեզ կտամ խաս գուլպա,

Արի, խեր բեր մեր տան վրա:

Рубрика: Ավագ Շաբաթ

Ծաղկազարդ

Ծաղկազարդի տոնը, որը գալիս է հեթանոսական շրջանից և մեր ժողովրդի մոտ հայտնի է Ծառազարդ, Ծառզարդար անուններով, կապված է ծառի պաշտամունքի հետ:
Անհիշելի ժամանակներից սերնդեսերունդ փոխանցվել է ծառի պաշտամունքը։ Ծառի պաշտամունքը համարվել է բնության կենդանության և վերապրումի նվիրագործումն ու սրբագործումը։

Ծառի մասին խոսվում է նաև Հին Կտակարանում՝ Կենաց ծառ, ասել է թե կյանքի ծառը շեշտում է կյանքի վերընթաց գիծը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերում: Նրա բարձրագույն նպատակը անմահությունն է:

Ի դեպ, Տիեզերական ծառի` Կենաց ծառի գաղափարն է ունեցել նաև Ամանորի տոնածառն : Այս ծիսական պարագաները ի սկզբանե ունեցել են Տիեզերքին սպառնացող Քաոսը կանխելու ակնկալիք: Եթե Ամանորին չոր ճյուղերից ծառը զարդարում էին մրգերով և չրերով, ապա Ծառզարդարի ծառը զարդարվում էր փնջած ձվերով, որոնք աչքխափան հուռութք են եղել:

Ծաղկազարդը, ըստ էության, բխում է  բնության, հատկապես ծառերի և կենաց ծառի պաշտամունքից: Ծաղկազարդի տոնին հնում պաշտամունքային վայրերում ծառերը զարդարում էին զանազան գունավոր լաթերով: Ծառի հանդեպ եղած պաշտամունքը շարունակվեց նաև քրիստոնեական շրջանում։ Ծաղկազարդի նախօրեին բացվում են եկեղեցիների խորանի վարագույրները, իսկ բուն տոնին կատարվում է պատարագ` բաց վարագույրներով: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնվում են ուռենու, ձիթենու ոստերը և բաժանվում հավատացյալներին: Օրհնված ճյուղերը համարվում էին չարխափան: Այս ճյուղերով խփում էին անասուններին, որ չար աչքից հեռու լինեին, կախում էին խնոցուց, որ կաթը յուղոտ լիներ, կախում էին տան պատերից, որպեսզի տնեցիք հաջողակ լինեին: Նաև հարվածում էին միմյանց` ասելով. «Մեջքը տեղըկամքը տեղը»:

Ծաղկազարդը (Ծառզարդար) Մեծ Պասի նախավերջին կիրակնօրյա տոնն է (Զատիկից մեկ շաբաթ առաջ): Տոնի ծիսական արարողությունների մեծ մասը նվիրված է գարնան զարթոնքին: Այդ օրը եկեղեցում կարդացվող «Երգ Երգոցի» մի հատվածը ամբողջությամբ բնության գովքն է անում: Ծաղկազարդի օրը երիտասարդները ուռենու ճյուղեր էին կտրում և բերում եկեղեցի: Վառվող մոմերի պայծառությամբ լուսավորված եկեղեցում քահանան օրհնում էր ճյուղերը, որից հետո դրանք բաժանվում էին ներկաներին: Այդ ճյուղերին վերագրվում էր չարխափան զորություն: Մարդիկ այդ ճյուղերը պահում էրն տանը, դնում ամբարների և կարասների մեջ, որ հիվանդությունները վերանան, և տարին առատ լինի բերք ու բարիքով:

Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն բերելու ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Օրհնված ոստերը տուն էին բերում, խնամքով պահում և գործածում որպես հուռութք, հատկապես մրրիկի և փոթորկի ժամանակ: Այրում էին և մոխիրը քամուն տալիս, փորձանքից զերծ մնալու համար: Իսկ տան մեջ պահված ոստը համարվում էր բարիք և պաշտպանություն ապահովող մի նշան:

Չնայած Ծաղկազարդը պահքի ժամանակաշրջան է, այդ օրը թույլ էր տրվում նշանադրության արարողություն կատարել, սակայն պարել կարող էին միայն տղամարդիկ, պարում էին Ծաղկազարդի վերվերի պարը:

Рубрика: Մայրենի

Ապրիլի 3-7․ Զատկական Ավագ շաբաթ

Ապրիլի 4-7․
Զատկական ընթերցարան

Ծաղկազարդ
Զատիկ

Բլոգումդ բացիր «Զատկական Ավագ շաբաթ» վերնագիր։ Զատկական նյութերդ հրապարակիր այդ էջում։

Գրաբարյան ընթերցարան․
Հատված Երգ երգոցից
Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Ընտանեկան նախագծեր  

  • Ծաղկազարդն իմ ընտանիքում
  • Զատկածեսն իմ  ընտանիքում՝
  • Զատկական խոհանոց
  • Զատկական բառարան կազմիր (բառեր, որ այդ օրն ենք օգտագործում, չմոռանաս՝ այբբենական կարգով դասավորել)
  • Զատկախաղեր․ նկարագրիր այն խաղը կամ խաղերը, որոնք խաղում ես։
  • Զատկական ֆոտոներ
Рубрика: Без рубрики, Մայրենի

Իմ ուս․ արձակուրդը

Ես իմ ուսումնական արձակուրդը անցկացրել եմ Գյումրիում։ Տատիկիս, պապիկիս, մորաքրոջս, քույրիկիս, եղբորս հետ։ Այնտեղ մենք զբոսնել ենք Գյումրիում, կերել ենք համեղ ուտեստներ, խաղացել եմ քույրկիկիս հետ, արել եմ լրացուղիչ առաջադրանքները և նաև շատ կարդացել եմ։ Գնացել եմ հորեղբորս ավտոմեքենայով։ Ծնողներս չէին եկել ինձ մոտ։

Рубрика: Հայրենագիտություն

Սուրբ Հարության տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «… եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Рубрика: Բնագիտություն

Թափոնների խելամիտ օգտագործում

Մարդիկ հասկանում են, որ եթե ամեն ամիս ավելի շատ փող ծախսեն, քան վաստակում են՝ կսնանկանան և կմնան առանց ապրուստի միջոցների: Բայց չգիտես ինչու նույն բանն անում են բնության պաշարների հետ:

Երկրի բնակչությունը գնալով շատանում է: Շատանում է նաև աղբը՝ այն, ինչ մարդիկ դեն են նետում: Գործարանների թունավոր թափոն­ներն ու աղբը կարոդեն իսկական աղետ դառնալ:

Մարդիկ, առանց երկար-բարակ մտածելու, դաշտերը, ձորակները, գետերի հունն օգտագործում են որպես աղբանոց: Արդյունքում անխնա աղտոտվում են բնության ամենաթանկարժեք պարգևները՝ օդն ու ջուրը:

Հնում անպիտան դարձած իրերը վերածվում էին աղբի: Այսօր մարդիկ մտածում են, թե դրանց ինչպես կարելի է «երկրորդ կյանք» տալ՝ կրկին օգտագործել, այլ բանի համար պիտանի դարձնել կամ վերամշակել:

Ինչու՞ են շատ երկրներում մարդիկ հին իրերը դեն նետելու փոխարեն վերամշակում: Ի՞նչ են շահում դրանից:

Մի բակի պատմություն

Մի բակ կար, ուր ոչ ոք չէր խաղում: Որտե՞ղ խաղային, հարևանների անպետք, դեն նետած իրերից բակով մեկ աղբի կույտեր էին գոյացել, ծակված դույլ, հին անվադող, պարանի կտոր, կոտրած աթոռներ, տախտակներ, պլաստիկ շշեր, շուկայի ծակված ցանց-պայուսակ, լվացքի թաս, արկղեր: Բայց մի օր երեխաները որոշեցին, որ հերիք է տանը նստեն:

«Որ մեր բակը մենք կարգի չբերենք, ո՞վ է կարգի բերելու»,- մտածեցին ու գործի անցան:

Պարզվեց, որ անպիտան իրերի մի մասը կարելի էր այլ բանի համար օգտագործել…

  1. Նայեք նկարին ու փորձեք ասել’ ո՞ր անպետք իրերն ինչպե՞ս են օգտագործել հնարամիտ երեխաները:
Թափոննոր

Реклама

Рубрика: Հայրենագիտություն

Ծաղկազարդ

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Քրիստոսի՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ողջունելով Հիսուսին: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով»:

Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ ցրեց խավարը:

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան դրախտում:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ ինքն է Աստծո որդինը, ով կամենում է խաչվել մեր փրկության համար:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:

Рубрика: Բնագիտություն

Տնտեսություն

 Օգտակար հանածոներ

Մենք անընդհատ բազում օգտակար նյութեր ենք վերցնում բնությունից: Մարդիկ հորատում են գետինը՝ նավթ, քարածուխ, պղինձ ու երկաթ, այլ հանածոներ գտնելու համար:

Օգտակար հանածոներն ու բնական պաշարների մի մասը չեն վերականգնվում կամ ավելի դանդաղ են վերականգնվում, քան սպառվում են: Ուրեմն պետք է դրանցից խնամքով օգտվել, քանի որ կարող ենք անդառնալի վնասներ հասցնել բնությանը:

Շինարարություն

Դեռ հնուց մարդիկ հմուտ շինարարներ են: Մարդու ձեռքով ստեղծված բազմահարկ շենքերը, կարմուրջները, ճանա­պարհները վերափոխում են շրջակա միջավայրի պատկերը: Շինարարական մեքենաներն ամենուրեք փորում են, հարթեցնում, ծանր բեռներ են տեղափոխում՝ մեր կենցաղը հարմարավետ դարձնելու համար:

Բացի փայտից, քարից, ավազից ու աղյուսից, այսօր օգտագործվում են ժամանակակից շինանյութեր՝ եր­կաթ ու բետոն, ապակի, պլաստ­մասսա, հախճապակե սալիկներ և այլն:

Արտադրություն

Աշխարհում ամեն օր հազարավոր իրեր են արտադրվում: Դրանց մի մասը պարզունակ է՝ ափսե, գնդակ կամ աթոռ: Բայց կան և բարդ սարքեր, օրինակ՝ մեքենաները, հեռուստացույցներն ու համակարգիչները: Արտադրության մեջ դեռ շատ է ձեռքի աշխատանքը, գործարաններում մարդիկ աշխատում են հաստոցների և մեքե­նաների օգնությամբ: Զարգացած արդյունաբերությունը երկրի հարստությունն է:

Գիրքն էլ է արտադրվում տարբեր մեքենաների օգնությամբ: Դրանցից մեկը թուղթն է կտրում, մյուսը տպագրում, մեկ ուրիշը ծալում է տպագրված էջերը, հաջորդը սոսնձում ու շապիկն է ամրացնում:

Հին ժամանակներում, երբ մեքենաներ չկային, ար­տադրության մեջ հիմնականում օգտագործվում էր ձեռքի աշխատանքը:

Առաջադրանք

Ինչ օգտակար հանածոներ գիտեք?

քարածուխ, պղինձ ու երկաթ,շշեր պլաստիկ

Ինչ է տնտեսությունը?

Անասնապահություն, հողատարացքների պահպանություն,

Ինչ է արտադրությունը?

Ինչ շինարարական նյութեր գիտեք?