Рубрика: Без рубрики

՝Կարդում ենք Աղայան

Ապրիլի 4-ը Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է։

Մանկական Պատմվածքներ

Aghajan_mank-patmvacqner.pdf (mskh.am)

Երկու ձագիկ
Երկու փոքրիկ ձագիկ մի ծղնոտ գտանհասկը վրան: Հասկում շատ հատիկներ կային: Ձագիկները բռնեցին ծղնոտի ծայրից և սկսեցին քաշել մեկը իր կողմը, մյուսը իր: Ծղնոտը կտրվեց և ձագուկները վայր թափվեցին ոտնիվեր: Գող
ծիտը վրա հասավ և հասկը ճանկեց ու թռավ:

Ի՞նչ հասկացար այս պատմվածքից։

Այս պատմվածքը paint ծրագրով նկարիր։

Կարմիր գույնով նշիր կրկնվող բառերը։

Անհասկանալի բառերը գրիր։

Պատմիր ծտի անունից։

Рубрика: Без рубрики

Ղազարոս Աղայանի

Մանկական Բանաստեղծություններ

ԱՄԻՍՆԵՐ ԵՎ ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ

Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում։

ԱՐԵԳԱԿ

Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սև֊սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա տըվեք։
Թողեք թող գա նա մե՜զ մոտ,
Դրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ,
Նախշուն քարին վեր եկ։
Արևը հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ս, տե՜ս
Պըսպղում է ոսկու պես։
Սիրուն արև, մի՜շտ եկ,
Զիզի քարին վե՜ր եկ։

ԱՐԵՎ

Արև՛, արև՛, դու մեզնից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։

Աստված սիրես, էլ մի՛ գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կըպատվենք, քեզ կըգովենք
Միշտ՝ իրիկուն, առավոտ։

Որքան գոհ ենք, որ դու բերիր
Գարնան անուշ եղանակ,
Ա՜խ, երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։

Տես թե ինչպե՜ս փթըթել են
Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Տես թե ինչպես տարածվել է
Ամենայն տեղ անուշ հոտ։

Քեզ են գովում թռչնիկները
Իրանց քաղցր դայլայլով,
Հովիվը իր մեղմ սրինգով,
Հողատն անուշ հոլովով։

Չէ՛, արև ջան, էլ չըգնաս,
Էլ չըթողնես մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները,
Առավոտը եկ մեզ մոտ։

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Հեքիաթներ

Եղեգնուհի

Զանգի-զրանգի

Անտառի մանուկը

Վաճառականի խիղճը



Рубрика: Անգլերեն

Class word

Ted want to the zoo.

Did Ted go to the zoo.?

Ted did not go to the zoo.

They say many animals.

Did they see many animal?

They did not see many animal.

They wear so fanny.

Wear they so fanny.?

They wear not so fanny.

Ted watched the monkeys.

Did Ted watched the monkeys.?

Ted did watch the monkeys.

They are hungry.

Are they hungry.

They are not hungry.

He invited Ted.

Did he invite Ted.

He did not invite.

I am sorry.

He had two dogs.

Did have two dogs.

He did not two dogs․